17:54 | 17.10.23 | Նորություններ | 1826
Հայ հիմնադիրներ ունեցող Softr-ը Product Hunt-ում ներկայացրել է հավելվածների AI գեներատոր, որը պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։
Գործիքը թույլ է տալիս հեշտությամբ ստեղծել լիովին ֆունկցիոնալ վեբ հավելվածներ՝ օգտագործելով արհեստական բանականություն: Պրոդուկտին ծանոթանալ եւ օգտին քվեարկել հնարավոր է այստեղ։
Softr-ը հարթակ է, որը հնարավորություն է տալիս կարճ ժամանակում, առանց ծրագրավորման գիտելիքների ու կոդ գրելու, ստեղծել լիարժեք կայքեր ու վեբ հավելվածներ՝ օգտագործելով տվյալների բազաներ: