16:29 | 26.09.23 | Նորություններ | 1372

Tikunq.am․ արցախցիներին օգնելու դինամիկ հարթակ

X-TECH-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արման Աթոյանը ներկայացրել է tikunq.am կայքը, որը ստեղծվել է X-TECH-ի թիմի կողմից CityBugs համակարգի հիման վրա, Արցախից բռնի տեղահանվածների կարիքները ավելի արդյունավետ բավարարելու նպատակով։

Հարթակը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են կացարան կամ ունեն աշխատանքի, առաջին անհրաժեշտության իրերի՝ հագուստի, սննդի, հիգիենայի միջոցների, դեղորայքի կամ այլ անհրաժեշտ իրերի առաջարկ։ Կայքում հնարավոր է ստեղծել առաջարկներ եւ տրամադրել կացարան, տրանսպորտ, հագուստ, սնունդ եւ այլն։

Առաջարկ ստեղծելու համար հարկավոր է գրանցվել՝ լրացնելով անձնական տվայլները եւ էլ․հասցեն կամ մուտք գործել Facebook սոցիալական ցանցի միջոցով, այնուհետեւ սեղմել «Տրամադրում եմ» կոճակը։ Ցանկացած առաջարկի կարող է ավելացվել 1-3 նկար, ընտրել համապատասխան բաժին (կացարան, տրանսպորտ, հագուստ եւ այլն), նշել առաջարկի տեղը քարտեզի վրա եւ կցել նկարագրություն։ Այն տեսանելի է դինամիկ քարտեզի վրա եւ հասանելի է բոլորին։