10:38 | 25.09.23 | Նորություններ | 1219

ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումների անվճար դասընթաց

Ինժեներական քաղաքը «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո կազմակերպվում է «ԱԹՍ-ների տեխնոլոգիական լուծումները» անվճար դասընթաց:

Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու`

•    ԱԹՍ-ների պատմությանը, տիպաբանությանը եւ կիրառության ոլորտներին, գործնական խնդիրներին եւ դրանց լուծման եղանակներին,
•    ճարտարագիտական եւ տեխնոլոգիական լուծումներին,
•    ԱԹՍ-ների զարգացման հեռանկարներին:

Կլինեն նաեւ գործնական աշխատանքներ եւ ծանոթություն ԱԹՍ-ների աշխատանքին: Դասընթացի տեւողությունը 5 օր է, մասնակցությունն՝ անվճար։

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ հոկտեմբերի 2-ը ներառյալ լրացնել հետեւյալ առցանց հայտաձեւն այստեղ։

«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, համագործակցությամբ՝ Ինժեներական ասոցիացիայի, Նեյշնլ Ինսթրումենթս եւ Սինոփսիս ընկերությունների։