Հայաստան Ճարտարագիտական շաբաթ 2023-ի կազմակերպիչները տեղեկացրել են, որ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված, հոկտեմբերի 6-ից 8-ը կայանալիք Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2023-ը հետաձգվում է:
Նոր ժամկետների մասին կհայտարարվի հավելյալ:
Միջոցառումների ամենամյա այս շարքը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Ինժեներական ասոցիացիան՝ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը եւ արվեստը» խորագրի ներքո։
Միջոցառման նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին ձեռքբերումները, նպաստել ճարտարագիտական համայնքի զարգացմանը, ինչպես նաեւ խրախուսել միջոլորտային համագործակցությունը: