15:06 | 15.09.23 | Նորություններ | 2561

Երեւանում կանցկացվի Գիտության եւ կրթության ցուցահանդես

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 12-13-ը կգործի «Գիտության եւ կրթության ցուցահանդես», որը մեկ հարթակում կմիավորի գիտական կազմակերպություններն ու բուհերը։

Ցուցահանդեսը կգործի գիտությունների ազգային ակադեմիայի հարակից բացօթյա տարածքում։

Ցուցահանդեսի ծրագրի մանրամասները հասանելի են այստեղ։

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։