11:22 | 09.09.23 | Նորություններ | 1695

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում երեք Թումո տուփ է բացվել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում երեք Թումո տուփ է տեղադրվել:

Թումոյից հայտնում են, որ այստեղ հետագայում կկառուցվի Երեւանի երկրորդ Թումո կենտրոնը, որը կունենա 6 000 ուսանող ընդունելու հնարավորություն։ Նոր կենտրոնը կավելացնի մայրաքաղաքում ուսանողների թիվը՝ կրճատելով պատանիների՝ գրանցումից մինչեւ առաջին դաս սպասման ժամանակահատվածը։

photo © Թումո


Մինչ կենտրոնի կառուցումը այդ նպատակին կծառայեն նորաբաց տուփերը, որոնք այժմ ունեն 1 200 ուսանող ընդունելու հնարավորություն։

Ինչպես եւ Հայաստանի եւ Արցախի այլ Թումո տուփերում, այստեղ էլ ուսանողները անցնելու են ինքնուսուցման փուլերը, իսկ դասընթացների հաճախելու են Հալաբյան 16 հասցեում գործող Թումո Երեւան:

photo © Թումո


Թումո Երեւանի այն ուսանողները, որոնք բնակվում են Նոր Նորքում կամ հարակից վարչական շրջաններում եւ կցանկանան իրենց ինքնուսուցման դասերին հաճախել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի տարածքում գործող տուփեր, կարող են դիմել Թումո Երեւանի տեղեկատու կամ զանգահարել 0101398413:

Թումո Հայաստան նախաձեռնության միջոցով ծրագրվում է կառուցել 110 տուփերի եւ 16 կենտրոնների ցանց, որը Թումոյի ծրագիրը հասանելի կդարձնի Հայաստանի եւ Արցախի բոլոր երիտասարդներին: