12:25 | 06.09.23 | Նորություններ | 1488

Google-ը թարմացրել է Android-ի տարբերանշանը

Google-ը պաշտոնապես ներկայացրել է Android-ի նոր եռաչափ տարբերանշանը։

Ընկերությունը վերջին անգամ թարմացրել է օպերացիոն համակարգի լոգոն 2019 թվականին։ Կանաչ ռոբոտն այժմ դարձել է ավելի կենդանի եւ ճկուն։ Ռոբոտը պատկերվում է օգտագործելով տարբեր նյութեր, գույներ եւ նույնիսկ աքսեսուարներ։ Այս վիզուալ խորհրդանիշը նույնքան դինամիկ տեսք ունի, որքան Android-ը, նշել են մշակողները։

Դրա հետ մեկտեղ Google-ը տարբերանշանի գրվածքում օգտագործել է մեծատառ «A»: Ապրանքանիշի մենեջեր Ջեյսոն Ֆուրնիերի խոսքով՝ ընկերությունը նաեւ թարմացրել է ռոբոտի ամբողջական տեսքը, որ այն կարողանա անխափան անցում կատարել թվային եւ իրական միջավայրերի միջեւ եւ դառնա բազմակողմանի ու հուսալի օգնական տարբեր ալիքներում, հարթակներում եւ համատեքստերում:

Թարմացված տարբերանշանը, 3D ռոբոտը եւ կորպորատիվ ինքնությունը կհայտնվեն Android սարքերում այս տարվանից։