16:40 | 31.08.23 | Նորություններ | 1377

Հայտնի է Google-ի ամենամյա շնորհանդեսի օրը

Google-ը հոկտեմբերի 4-ին կանցկացնի իր ամենամյա շնորհանդեսը, որտեղ կարող է ներկայացնել Pixel 8 սմարթֆոնները։

Ընկերությունն, ամենայն հավանականությամբ, կներկայացնի նոր Pixel 8 եւ Pixel 8 Pro սմարթֆոնները, ինչպես նաեւ՝ երկրորդ սերնդի Pixel խելացի ժամացույցները։

Google-ն անցյալ տարվա շնորհանդեսին ցուցադրել էր Pixel 7 եւ Pixel 7 Pro սմարթֆոնները՝ հիմնված իր Tensor G2 չիպի վրա, եւ առաջին Pixel խելացի ժամացույցը։