14:32 | 31.08.23 | Նորություններ | 5781

SADA-ն՝ Google Cloud-ի գլոբալ վաճառքի տարվա գործընկեր

Անի եւ Հովիկ Սաֆոյանների հիմնադրած SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023 թվականի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր։

Արդեն վեց տարի անընդմեջ ընկերությունը պարգեւատրվում է Google Cloud էկոհամակարգում իր ձեռքբերումների, փորձի եւ ամբողջ աշխարհում կազմակերպություններին բարձր արդյունավետությամբ ծառայություններ մատուցելու համար:

«Մեզ համար մեծ պատիվ է եւս մեկ անգամ ճանաչվել Google Cloud-ի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր: Գերազանց ծառայություններ մատուցելու հաստատուն հանձնառությունը Google Cloud-ի տեխնիկական փորձագետների եւ ջատագովների հետ միասին կարեւոր է մեր ընկերության եւ հաճախորդների հաջողության համար: Կշարունակենք մեր նվիրված աշխատանքը՝ օգնելու փոխակերպելու իրենց բիզնեսները եւ իրականացնելու ամենահամարձակ հավակնությունները, լավագույն ամպային հարթակի եւ լավագույն լուծումների միջոցով»,- նշել է SADA-ի նախագահ եւ գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

2022-ին SADA-ն ընդլայնել է իր գլոբալ ներկայացվածությունը Մեծ Բրիտանիայում եւ Իռլանդիայում։ Վաճառքներ իրականացնելու նպատակով SADA-ն նաեւ ընդլայնել է գրասենյակները Հնդկաստանում եւ Հայաստանում: