Հայկական Podcastle-ը գործարկել է նոր հարթակ, որը համատեղ առցանց աշխատանքային տարածք է՝ փոդքասթեր ձայնագրելու, խմբագրելու եւ հրապարակելու համար:
«Ես շատ հպարտ եւ ոգեւորված եմ ազդարարելու Podcastle for Teams-ի մեկնարկը՝ աշխարհի առաջին իրական ժամանակում փոդքասթերի համագործակցության հարթակը: Այսօրվանից սկսած՝ ստեղծողները կարող են հրավիրել գործընկերներին, ներառյալ թիմակիցներին, խմբագիրներին, համահեղինակներին եւ պրոդյուսերներին՝ աշխատելու նախագծերի վրա մեկ ընդհանուր աշխատանքային տարածքում:
Սա մեծ թռիչք է դեպի AI-ով աշխատող գործիքների միջոցով բովանդակության ստեղծման հասանելիությունը ժողովրդավարացնելու առաքելության մեջ»,- գրել է Podcastle-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը։
Podcastle for Teams-ի աշխատանքին ծանոթանալ եւ միանալ հնարավոր է այստեղ։