11:39 | 31.08.23 | Նորություններ | 1579

Գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան՝ Chessify-ի բրենդի ամբասադոր

Հայկական Chessify-ը հայտարարել է, որ գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանան պաշտոնապես միացել է իրենց՝ որպես ապրանքանիշի դեսպան:

Ընկերությունից հայտնում են, որ այս համագործակցությունը գալիս է ամրապնդելու բարձրակարգ գործընկերության ավանդույթը, որը վերջին տարիներին պահպանվում է շախմատի առաջատար գրոսմայստերներ Անիշ Գիրիի եւ Լեւոն Արոնյանի հետ:

Կարուանայի դերը՝ որպես Chessify-ի դեսպան, ամրապնդում է առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով շախմատը բոլոր մակարդակների եւ խավերի խաղացողներին հասանելի դարձնելու նպատակը: ՖԻԴԵ-ի կողմից ճանաչված որպես շախմատային վերլուծության թիվ 1 ամպային ծառայություն՝ Chessify-ն այժմ վերահաստատում է իր համբավը՝ ճանաչում գտնելով համաշխարհային շախմատային համայնքում։

«Chessify-ը մեծ դեր է ունեցել իմ վերջին մրցաշարի նախապատրաստության մեջ։ Առաջին անգամ ինտեգրելով Chessify-ն իմ մարզումների ռեժիմին Superbet Chess Classic Romania-ի ժամանակ, որտեղ հաղթեցի, անձամբ զգացել եմ, թե ինչպես նրանց ամպային վերլուծության արագությունն ու ճշգրտությունը կարող են բացման նախապատրաստական աշխատանքները նոր մակարդակի բարձրացնել:

Իմ նոր պաշտոնում որպես իրենց ապրանքանիշի դեսպան՝ այժմ, ավելի քան երբեւէ, ցանկանում եմ կիսել Chessify-ի առավելությունները ամբողջ աշխարհի շախմատիստների հետ եւ հպարտ եմ նրանց միացնել շախմատային լավագույն տեխնոլոգիային»,- նշել է Կարուանան:  

 «Այս համագործակցությունը ոչ միայն կզորացնի Ֆաբիանոյին տեխնոլոգիական առաջընթացով իր ընթացիկ մրցաշարի նախապատրաստման համար, այլեւ առաջ կմղի մեր օգտատերերի շախմատային կարողությունները։ Աջակցելով Ֆաբիանոյին իր կարիերայի հավակնություններում՝ մենք հավատարիմ ենք մնում շախմատի յուրաքանչյուր սիրահարին օգնելու մեր առաքելությանը», - ասել է Chessify-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գոռ Վարդանյանը: