12:01 | 30.08.23 | Նորություններ | 1409

Հայտնի է Apple-ի շնորհանդեսի օրը

Apple-ի տարվա ամենասպասված միջոցառումը կկայանա սեպտեմբերի 12-ին։ Ընկերությունը կներկայացնի iPhone 15-ի շարքը եւ նոր խելացի ժամացույցները:

Լրագրողներին ուղարկված Apple-ի հրավերում ասվում է, որ Wonderlust միջոցառումը տեղի կունենա Apple Park-ում եւ կհեռարձակվի ուղիղ եթերով:

Հրավերը ներառում է նաեւ Apple-ի պատկերանշանը մոխրագույն, կապույտ եւ սեւ գույներով, ինչը կարող է հուշել գունային տարբերակները, որ ստացել են iPhone 15 Pro շարքի սմարթֆոնները:

photo © Apple