09:54 | 25.08.23 | Նորություններ | 1636

Երեւանում ելույթ կունենան Google-ի, Yandex-ի, Microsoft-ի, Netflix-ի ներկայացուցիչները

Օգոստոսի 26-ին` ժամը 10:00-ին, կմեկնարկի Jump Developer Conference 2023-ը, որին ելույթ կունենան Google Cloud-ի, Yandex-ի, Microsoft-ի, Netflix-ի, Cloudflare-ի, Booking.com-ի եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ։

Ucraft-ի կազմակերպած տեխնո կոնֆերանսին կարող են մասնակցել ծրագրավորողները, ինժեներները, scrum master-ները, product owner-ներն ու tech ոլորտի այլ մասնագետներ։

Կոնֆերանսի ծրագիրը եւ մասնակցության պայմանները հասանելի են կայքում։

Գագիկ Մինասյան