15:23 | 24.07.23 | Նորություններ | 1511

Լեւոն Բրուտյանի Collectly-ն $29 մլն ներդրում է ստացել

ԱՄՆ-ում գործող հայկական ստարտափ Collectly-ն $29 մլն A սերիայի ներդրում է ներգրավել:

Ներդրումը գլխավորել է Sapphire Ventures-ը՝ Y Combinator-ի, Wayfinder Ventures,-ի Burst Capital-ի, CABRA VC-ի եւ Davidovs VC-ի մասնակցությամբ:

Collectly-ն մշակել է հիվանդների ֆինանսական ներգրավման ծրագիր, որն օգնում է առողջապահության ոլորտի ընկերություններին հեշտությամբ հավաքել վճարումները։ Այն հիմնադրվել է 2017 թվականին Լեւոն Բրուտյանի եւ Մաքս Միզոտինի կողմից:

Ի սկզբանե Collectly-ին թվային պարտքերի հավաքագրման հարթակ էր, որը Y Combinator-ի մաս լինելուց հետո ներգրավել էր $1,9 միլիոն ֆինանսավորում, այնուհետեւ՝ վերափոխվել վճարումների ավտոմատացման եւ պարզեցման համակարգի՝ որպես հիվանդների ֆինանսական ներգրավման ընկերություն:

Լեւոն Բրուտյանը Techcrunch-ն հայտնել է, որ Collectly-ն այն «հազվագյուտ ընկերություններից է, որը երկար ժամանակ աշխատել է շահույթով եւ աճել ինքնուրույն, ինչն էլ ներդրողները գնահատել են հատկապես այս հետաքրքիր եւ դժվար ժամանակներում»։

Նա մտադիր է օգտագործել նոր ֆինանսավորումը տեխնոլոգիաների եւ արտադրանքի զարգացման համար եւ մինչեւ տարեվերջ կրկնապատկել թիմի չափը: Ընկերությունը նոր ապրանքներ կթողարկի նախնական սպասարկման մոդուլների եւ անձնական վճարումների շուրջ:

«Մենք դիտարկում ենք նաեւ այնպիսի զարգացող տեխնոլոգիաներ, ինչպիսին է ChatGPT-ն։ AI-ը մեծ լծակներ ունի, ուստի մենք աշխատում ենք նաեւ դրա վրա, որպեսզի համոզվենք, որ հիվանդները կստանան լավագույն փորձը»,- նշել է Լեւոն Բրուտյանը: