16:46 | 18.07.23 | Նորություններ | 1108

Հայաստանում ներդրվում են քոուչինգային տեխնոլոգիաներ

Քոուչինգի Միջազգային ֆեդերացիայի հայաստանյան մասնաճյուղը (ICF-Հայաստան) «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) հետ համատեղ ծրագրով կրթության մեջ ներդնում են քոուչինգը։

ICF Հայաստանից հայտնում են, որ այս փուլում վերապատրաստվում են ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոնի ծրագրավարներն ու ծրագրերի համակարգողները: Նրանք ծանոթանում են քոուչինգի առանձնահատկություններին եւ կրթության մեջ դրա կիրառություններին:

Ծրագրի նպատակը կրթության որակի եւ մեթոդների փոփոխությունն է՝ քոուչինգային տեխնոլոգիաների եւ հմտությունների ներդրման միջոցով, ինչը միտված է ուսուցման մեթոդներն ավելի աշակերտակենտրոն, ստեղծարար, հետաքրքիր եւ մոտիվացնող դարձնելուն:

Գագիկ Մինասյան