14:27 | 10.07.23 | Նորություններ | 1516

    Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

    ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։

    Այն հասանելի է https://irazekum.am/ եւ Irazekum/State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։

    Իրազեկման հարթակում ներառված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Հարթակը հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետական ջակցության բոլոր ծրագրերի բովանդակությանը, դիմելու կարգին, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։

    Բաժանորդագրվելով Irazekum հարթակին՝ քաղաքացին ինքնաշխատ եղանակով կտեղեկացվի իրեն հետաքրքրող ոլորտներում նոր ծրագրերի ի հայտ գալու կամ գործող ծրագրերում պայմանների բարելավման մասին։

    Հավելվածի բեռնման հղումները՝

    Google Play - https://play.google.com/store/apps/details?id=am.gov.irazekum&pli=1

    App Store - https://apps.apple.com/us/app/irazekum-state-programs/id6450367495?platform=iphone