12:03 | 10.07.23 | Նորություններ | 1548

Հայկական BLiiNK-ը գործարկել է իր հավելվածի թարմացումը

Հայկական BLiink-ը գործարկել է իր հավելվածի թարմացումը, որը մի շարք նոր փոփոխություններ ու գործառույթներ է պարունակում եւ առաջարկում FREEMIUM փաթեթ։

BLiiNK-ն արհեստական բանականությամբ աշխատող հավելված է, որն օգնում է համակարգչից օգտվողներին խուսափել աչքերի եւ կեցվածքի հետ կապված առողջական խնդիրներից։ Ստարտափը մշակել է ծանուցումների համակարգ, որի շնորհիվ աշխատանքային ժամերն առավել առողջ եւ արդյունավետ կդառնան։

Նոր թարմացմամբ ստարտափը տրամադրում է թարմ եւ ժամանակակից դիզայն, dark-mode, բարելաված ալգորիթմ՝ ավելի ճշգրիտ ինսայթներ տրամադրելու եւ թվային բնավորություն ձեւավորելու համար, ծանուցումների անհատականացում։ Ավելացվել է նաեւ արձագանքներ թողնելու հատվածը, երեք լեզու կգործի՝ անգլերեն, գերմաներեն եւ ֆրանսերեն, ինչպես նաեւ նոր ներմուծված բլոգում կգտնեք կրթական բովանդակություն եւ լայֆհաքեր։

Նշվում է, որ Թարմացված FREEMIUM փաթեթն ընդմիշտ անվճար կլինի բոլոր օգտատերերին, ովքեր ցանկանում են հետեւել իրենց թվային առողջությանն ու սովորություններին։