14:28 | 06.07.23 | Նորություններ | 1809

Ամփոփվել է Data Science for Business 2023 ծրագիրը

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2023 թվականի 12 շրջանավարտների ավարտական վկայականների հանձնումը։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է 2017 թվականից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) եւ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի (ISTC) նախաձեռնությամբ եւ գործուն աջակցությամբ։

Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր՝ ֆինանսավորում է տրամադրվել 83 ուսանողի։ Ինչպես նաեւ լավագույն ուսանողները կարող են 2-րդ կուրսից շարունակել ուսումը ԱՄՆ Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ եւ անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։ Այս հնարավորություններից այս տարի առաջին անգամ օգտվել է Մարիա Հովհաննիսյանը։

Շրջանավարտներն այսօր աշխատում են տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտների առաջատար կազմակերպություններում՝ Picsart, SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, ServiceTitan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, NVIDIA, DataMotus, Sololearn, DataArt, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունում, նախարարություններում եւ պետական այլ գերատեսչություններում, միջազգային կառույցներում։

ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի 2023-2024թթ. ուսումնական տարվա ընդունելությունը ընթացքի մեջ է։ Կրթական ծրագիրն ունի 3 անվճար տեղ։