12:34 | 06.07.23 | Նորություններ | 1364

Meta-ն գործարկել է Twitter-ի անալոգ Threads-ը

Meta-ն պաշտոնապես գործարկել է Twitter-ի անալոգ Threads հավելվածն iOS եւ Android հարմակարգերի համար։  

Threads մոբայլ հավելվածում հնարավոր կլինի գրել կարճ գրառումներ, մեկնաբանել դրանք, հավանել եւ վերահրապարակել։ Web տարբերակը դեռեւս սահմանափակումներով է գործում, այն թույլ է տալիս միայն դիտել հրապարակումները:

Threads-ը տեքստային հարթակ է, որը գործելու է ActivityPub ապակենտրոնացված պրոտոկոլի միջոցով, որն օգտագործվում է Twitter-ի մեկ այլ մրցակցի՝ Mastodon-ում:

Քանի որ Threads-ը հիմնված է Instagram-ի վրա, սոցցանցի գործող օգտատերերը կկարողանան նոր ծառայություն մուտք գործել իրենց Instagram-ի հաշվով։ Threads-ն առաջարկում է հետեւել այն մարդկանց, ում արդեն հետեւում եք Instagram-ում: