10:04 | 06.07.23 | Նորություններ | 13843

Ozon-ը սկսել է վաճառքները Հայաստանի բնակիչների համար

Ozon-ը մեկնարկել է վաճառքները Հայաստանի բնակիչների համար։

Գնորդներին հասանելի է ռուսաստանյան մարքետփլեյսի գրեթե ողջ տեսականին, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Հայաստանում գնորդները առաջին փուլում կկարողանան ապրանքները ստանալ Omni Logistics-ի առաքման միջոցով։ Ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի մոտ յոթ օր:

«Ապագայում Ozon-ը նախատեսում է զարգացնել իր լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում, այդ թվում՝ սեփական առաքման ծառայությունը եւ պատվերների ընդունման եւ տրամադրման կետերի ցանցը», - ասվում է հաղորդագրությունում:

Բացի Ռուսաստանից, Ozon-ն արդեն լոգիստիկ ենթակառուցվածք ունի Բելառուսում, Ղազախստանում եւ Ղրղզստանում։