16:20 | 04.07.23 | Նորություններ | 18324

Ucom-ում Xiaomi սմարթֆոն գնելիս հաճախորդներն անլար ականջակալ կստանան նվեր

Մինչեւ հուլիսի 31-ը Ucom-ի վաճառքի եւ սպասարկման կենտրոններից, ինչպես նաեւ Ucom առցանց խանութից Xiaomi բրենդի մի շարք սմարթֆոններ ձեռք բերելիս գնորդները կստանան Xiaomi Redmi Buds 3 Lite անլար ականջակալ։

Առաջարկը գործում է մասնավորապես 8 ԳԲ օպերատիվ եւ 256 ԳԲ ներքին հիշողությամբ Xiaomi 12 Lite մոդելի, Xiaomi Poco F4 մոդելի, ինչպես նաեւ Xiaomi Redmi Note 10 Pro սմարթֆոնների համար։

Xiaomi Redmi Note 10 Pro եւ Xiaomi 12 Lite սմարթֆոնների հիմնական տեսախցիկը 108 ՄՊ է, իսկ Xiaomi Poco F4 մոդելի հիմնական տեսախցիկն ապահովում է 64 ՄՊ-ոց որակյալ լուսանկարներ։ Մեծ էկրանը, դրա 1080 x 2400 կետայնությունը եւ երկարակյաց մարտկոցն այս բրենդի սմարթֆոնների կարեւոր բաղադրիչներից են։

«Xiaomi սմարթֆոնների հետ Ucom-ի կողմից տրամադրվող անլար ականջակալները որակյալ ձայն կապահովեն մարզվելու, երաժշտություն լսելու, ֆիլմեր դիտելու կամ մտերիմների հետ հեռախոսով երկար զրուցելու ընթացքում։ Ի դեպ, 1 լիցքավորումը կբավականացնի ականջակալները մինչեւ 5 ժամ ակտիվ օգտագործելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Xiaomi սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել նաեւ առցանց ապառիկ տարբերակով, մինչեւ 36 ամիս մարման ժամկետով։