14:36 | 04.07.23 | Նորություններ | 1336

iPhone 15 Pro-ն և iPhone 15-ը կթողարկվեն երկու նոր գույնով

Apple ընկերությունը iPhone 15-ի շարքում երկու նոր գույն կավելացնի։

Այսպիսով iPhone 15-ը եւ iPhone 15 Plus-ը հասանելի կլինեն նոր կանաչ գույնի տարբերակով։ Այն իր երանգով նման կլինի կանաչին, որն օգտագործվում է iPhone 12-ի եւ iPhone 11-ի համար, հայտնում է 9to5Mac-ը:

iPhone 15 Pro-ն կթողարկվի ազնվամորու գույնով: Այս տարբերակը պետք է մի փոքր ավելի բաց լինի, քան մուգ մանուշակագույն iPhone 14 Pro-ն։

Աղբյուրը նաեւ նշել է, որ iPhone 15 Pro-ն կարող է պատրաստվի տիտանից, ուստի դրա գույները հատկապես հետաքրքիր կլինեն։ Apple-ն արդեն մի քանի տարի է, ինչ օգտագործում է տիտան խելացի ժամացույցներում, սակայն սմարթֆոնների դեպքում սա կլինի առաջին փորձը։

iPhone 15-ի շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին։

photo © Apple