15:15 | 04.07.23 | Նորություններ | 1729

Ճապոնիայում Թումո կենտրոններ եւ տուփեր կբացվեն

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ու Գունմայի փոխմարզպետ Կեիչի Ուրուգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Ճապոնիայի Մաեբասի, Տակասակի եւ Կուսացու քաղաքներում Թումո կենտրոններ եւ տուփեր բացելու վերաբերյալ:

Այս շաբաթ Թումո Երեւան եւ Սեւանի Թումո տուփ էին այցելել Ճապոնիայի թվային տեխնոլոգիաների նախարարության եւ Գունմա պրեֆեկտուրայի ներկայացուցիչները: Երկօրյա այցի ավարտին կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

«Սրանք առաջինն են, բայց, վստահ եմ, որ դեռ շատ Թումոներ կբացվեն Ճապոնիայում եւ կամրապնդեն երկու երկրների կապը տեխնոլոգիաների ոլորտում», - ասել է փոխմարզպետ Ուրուգան: