10:59 | 03.07.23 | Նորություններ | 1188

Twitter-ը սահմանափակել է օրական թվիթերի ընթերցման քանակը

Հուլիսի 1-ին Twitter-ի օգտատերերը բողոքել են սոցցանցում առաջացած խնդիրներից. շատերը հոսքը թարմացնելիս հաղորդագրություն են ստացել, որ «գրառումների ընթերցման սահմանաչափը գերազանցվել է»։

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը դա բացատրել է Twitter-ում գրառումների դիտման նոր «ժամանակավոր» սահմանափակումներ մտցնելը։ Սա արվում է «մանիպուլյացիայի դեմ պայքարելու» եւ տվյալների վերլուծության համար: Թե երբ կհանվի սահմանաչափը, հայտնի չէ։

photo © Twitter



Նախ հայտարարվեց, որ Twitter Blue-ի բաժանորդներն այժմ կարող են դիտել օրական 6000 թվիթ, սովորական օգտատերը՝ 600, իսկ նոր գրանցվածները՝ 300։ Բողոքների արդյունքում սահմանաչափն ընդլայնվեց՝ դառնալով՝ 10000 թվիթ Twitter Blue-ի սեփականատերերի համար, 1000՝ սովորական օգտատերերի համար եւ 500 ՝ նոր գրանցված օգտատերերի համար:

Օգտատերերը ենթադրել են, որ սահմանափակումները կապված են Twitter-ի կողմից Google Cloud ծառայությունների համար վճարելուց հրաժարվելու հետ։ Հունիսի կեսին Bloomberg-ը հայտնել էր, որ սոցիալական ցանցը որոշել է վերսկսել վճարումները։