13:59 | 30.06.23 | Նորություններ | 1691
Reddit-ը իրենց համայնքները (subreddit) փակած բողոքող մոդերատորներին հայտնել է, որ եթե մինչեւ հուլիսի 2 հանրային չդարձնեն իրենց համայնքը, կկորցնեն մոդերատորի կարգավիճակը։
Ընկերությունը նշել է, որ «հաշվի կառնի» այն մոդերատորների խնդրանքը, որոնք հետաքրքրված են համայնքների «ակտիվ կառավարմամբ»։
Մոդերատորներն իրենց հերթին նշել են, որ դեռ չեն տեսնում աշխատանքի վերսկսման նախադրյալներ, քանի որ Reddit-ը «ոչինչ չի արել» օգտատերերի հետ հաշտվելու համար։ Ըստ Reddark-ի, շուրջ 2300 համայնք դեռ փակ է:
Որոշ համայնքներ սպառնալիքներից հետո դուրս են եկել «մասնավոր» ռեժիմից, սակայն շարունակում են ընդդիմանալ հարթակի քաղաքականությանը։ Օրինակ՝ Mozilla-ի Firefox բրաուզերին նվիրված համայնքը թույլ է տվել հրապարակել միայն կարմիր պանդաների լուսանկարներ (անգլերեն՝ fire foxes):