12:01 | 15.06.23 | Նորություններ | 2185
Երեւանի պետական համալսարանը հայտարարում է 2023-2024թթ. ուսումնական տարվա ընդունելություն՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում» (Data Science for Business) մագիստրոսական ծրագրի համար:
Այն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ ու PMI Science գիտահետազոտական կենտրոն Հայաստանի աջակցությամբ։
«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի առավելություններն են՝
• Լավագույն ուսանողները հնարավորություն ունեն արդեն 2-րդ կուրսից շարունակել ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ եւ անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։
• Լավագույն ուսանողները հնարավորություն ունեն ստանալու ֆինանսավորում: Ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 83 ուսանողի։
• «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրն ունի 3 անվճար տեղ։
Շրջանավարտներն աշխատում են տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտների առաջատար կազմակերպություններում՝ Picsart, SmartClickAI, WorldQuant, Krisp, Plat.ai, Service Titan, WebbFontaine, PMI Science, Cognaize, Synopsys Armenia, NVIDIA, DataMotus, Sololearn, DataArt, ինչպես նաեւ ՀՀ կառավարությունում, նախարարություններում եւ պետական այլ գերատեսչություններում, միջազգային կառույցներում։
Ծրագրի 2023-2024թթ. ուսումնական տարվա փաստաթղթերի ընդունելությունը կազմակերպվում է հետեւյալ փուլերով՝
• 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են հունիսի 1-ից մինչեւ հունիսի 30-ը,
• 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 3-ից մինչեւ օգոստոսի 15-ը։
Ծրագրի մանրամասներին եւ փաստաթղթերի ներկայացման ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։