12:46 | 12.06.23 | Նորություններ | 1308

SpaceX-ն աշխատանքի է ընդունել 14-ամյա ծրագրավորողի

Իլոն Մասկի տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունը՝ SpaceX-ն, աշխատանքի է ընդունել 14-ամյա Կայրեն Քվազիին։

Դեռահասը վերջերս է ավարտել Կալիֆորնիայի Սանտա Կլարայի համալսարանը, որտեղ ստացել է բակալավրի կոչում։ Insider-ը գրում է, որ նա դարձել է ամենաերիտասարդ շրջանավարտը համալսարանի պատմության մեջ, որը հիմնադրվել է 1851 թվականին։

SpaceX-ում Քվազին կդառնա Starlink արբանյակային ինտերնետ համակարգի ծրագրային ապահովման մշակման թիմի անդամ:

Նշվում է, որ մինչ այս դեռահասն արդեն պրակտիկա էր անցել Intel-ում, որտեղ զբաղվում էր արհեստական բանականության հետազոտություններով։ 2022 թվականին նա վերապատրաստվել է Blackbird.AI-ում, որն աշխատում է կիբերանվտանգության ոլորտում։