Հունիսի 23-ին կանցկացվի ամենամյա AI Conf Armenia միջոցառումը՝ «AI հեղափոխությունը եւ կարիերան» խորագրով։
Այս տարի միջոցառման առանցքում Արհեստական բանականության հեղափոխությունն է եւ նոր հնարավորությունների ալիքը: Կքննարկվեն գեներատիվ AI-ի, ChatGPT-ի եւ այլ համակարգերի զարգացումները ու դրանց կիրառումները Հայաստանում։
Կոնֆերանսը նախատեսված է մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ համակարգչային գիտությամբ մասնագիտացող ուսանողների, երիտասարդ հետազոտողների, արհեստական բանականության ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ բոլոր այն անձանց համար, որոնք հետաքրքրված են տվյալ ոլորտում առաջատար հայկական ընկերությունների ձեռքբերումներով:
Կոնֆերանսի մուտքն ազատ է՝ պարտադիր գրանցումով։ Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ։
Կազմակերպիչներն են Krisp-ը եւ Երեւանի պետական համալսարանը։