16:33 | 02.06.23 | Նորություններ | 1785
AITC/EIF կենտրոնն իրականացնում է սոցիալական ծրագիր, որը միտված է հիմնարար գիտելիքներ տալու այն մեծահասակներին, որոնք ցանկանում են սովորել գրագետ օգտվել համակարգչից եւ համացանցից։
Դասընթացում ներառված են հետեւյալ թեմաները՝
• Համակարգչային հմտություններ (համակարգչի անվտանգ եւ գրագետ օգտագործում, գործողություններ ֆայլերի եւ թղթապանակների հետ),
• Microsoft Office (Word/Excel-ի հիմունքներ),
• Համացանցի հմտություններ (ինչպես օգտվել Google-ից եւ Youtube-ից՝ ինքնուրույն գտնել անհրաժեշտ նյութեր),
• Facebook սոցիալական ցանցի հիմունքներ (ինչպես ուղարկել անձնական նամակ, մեկնաբանություն, ինչպես տարածել նյութեր եւ այլն),
• WhatsApp եւ Viber հավելվածների օգտագործում (ինչպես ուղարկել հաղորդագրություն եւ ինչպես կապ հաստատել հեռախոսային կոնտակտների հետ՝ տեսազանգի կամ զանգի միջոցով),
• Մեդիագրագիտություն համացանցի, մասնավորապես, Facebook-ի անվտանգ եւ կիրթ օգտագործման կանոնները եւ շփման մշակույթը,
• Բազային Էլ-փոստի հմտություններ (Gmail-ի գրանցում եւ օգտագործման ձեւերը)։
Դասընթացը կօգնի ազատ, ինքնուրույն եւ գրագետ օգտվել համակարգչից եւ համացանցից, ինչպես նաեւ գտնել անհրաժեշտ տեղեկատվություն համացանցի միջոցով։