15:17 | 23.05.23 | Նորություններ | 1340

    AITC / EIF-ի Ամառային Դպրոցն ընդունում է հայտեր

    AITC / EIF-ը հայտարարում է հերթական Ամառային Դպրոցի ծրագիրը` 3 տարբեր ուղղություններով։

    Ծրագիրը նախատեսված է նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրված դպրոցականների համար։

    "Coding for Kids" (8-11 տարեկանների համար)

    Ծրագրի ընթացքում աշակերտները անհատական կամ զույգերով կուսումնասիրեն «Scratch» միջավայրի հնարավորությունները, կստեղծեն իրենց սեփական գաղափարները՝ համակարգչային խաղեր եւ անիմացիաներ: Որպես վերջնարդյունք կներկայացնեն իրենց սեփական նախագծերը: Գրանցվել՝ այստեղ։

    "Web for Teens" (12-16 տարեկանների համար)

    Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակցից բաղկացած խմբեր, որոնք մենտորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական վեբկայք գաղափարի մշակման վրա։ Ուսուցման ընթացքում աշխատանքներ կտարվեն գաղափարի զարգացման, կայքի բովանդակության, կառուցվածքի եւ դիզայնի վրա, ինչպես նաեւ կներկայացավի բազային մարքեթինգը: Վերջին եւ առանցքային քայլը կլինի HTML եւ CSS գործիքների միջոցով մրցունակ վեբկայքի կոդավորումը եւ կառուցումը: Գրանցվել՝ այստեղ։  

    "Design for Teens" (12-16 տարեկանների համար)

    Ծրագրի ընթացքում կստեղծվեն 3-5 մասնակցից բաղկացած խմբեր, որոնք մենտորի օժանդակությամբ կաշխատեն իրենց սեփական գաղափարների մշակման վրա: Ծրագրի ընթացքում բացի բուն ծրագրավորման դասերից թիմային աշխատանքը խթանելու նպատակով կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` ոլորտային սեմինարների եւ խաղերի տեսքով: Գրանցվել՝ այստեղ։

    Մասնակիցները նաեւ հնարավորություն կունենան հանդիպել Հայաստանի առաջատար ՏՏ ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական փորձին: Բացի դիզայնի եւ ծրագրավորման դասերից, երեխաները կսովորեն նաեւ մի շարք soft skill-եր՝ ներկայացուցչական հմտություններ, թիմային աշխատանք եւ այլն։