11:19 | 19.05.23 | Նորություններ | 5640

LIT Academy-ն եւ BANA Angels-ը միասին միջոցառում կանցկացնեն

Մայիսի 25-ին LIT Academy-ն եւ BANA Angels-ը «Արդարացնելով ներդրողների ակնկալիքները. Ինչպես կառուցել բարձր կատարողականություն ունեցողտեխնոլոգիական թիմեր» թեմայով միջոցառում կանցկացնեն:

Միջոցառումը կներառի երկու հիմնական շնորհանդես եւ կրակի կողքին զրույցի քննարկում:
Վիվա-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի վարչության պետ, հրեշտակ ներրդրող եւ PMI Armenia-ի հիմնադիր եւ նախկին նախագահ Թոմաս Մազեջյանը հանդես կգա «Ի՞նչ են փնտրում ներդրողները տեխնոլոգիական ստարտափներում ներդրումներ կատարելիս» խորագիրը կրող ելույթով:

SmartClick-ի ու ViralMango-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ռեմ Դարբինյանը կներկայացնի «Ինչպե՞ս կառուցել բարձր կատարողականություն ունեցող տեխնոլոգիական թիմեր ներդրումների համար» թեման:

Հիմնական ելույթներին կհաջորդի «Ինչպե՞ս տեխնոլոգիական առաջնորդները կարող են ստեղծել կամ կոտրել ստարտափի ներդրումային ներուժը» թեմայով քննարկում:

Այն կվարի Formula VC-ի գլխավոր գործընկեր, BANA Angels-ի խորհրդատու Կարեն Վարդանյանը, որին կմասնակցեն Թոմաս Մազեջյանը, Նարեկ Վարդանյանը (Prelaunch and The Crowdfunding Formula-ի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն), Վլադ Խոեցյանը (Wirestock-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն) եւ Անի Ասատրյանը (Ani's Travel-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն)։

Միջոցառումը տեղի կունենա The Factory ինովացիոն կենտրոնում։ Մասնակցելու համար հարկավոր է գրանցվել այստեղ։