ChatGPT-ն արդեն պաշտոնապես հասանելի է նաեւ բջջային հեռախոսներում։
iOS հավելվածի գործարկման մասին Twitter-ում հայտարարել է OpenAI-ի տնօրեն Միրա Մուրատին։ Նրա խոսքով՝ շուտով կթողարկվի նաեւ Android-ի համար նախատեսված տարբերակը։
Սա ChatGPT-ի առաջին պաշտոնական բջջային հավելվածն է: Մինչ այս չատբոտը հասանելի էր միայն OpenAI-ի կայքում եւ երրորդ կողմի հավելվածների միջոցով։
Առայժմ հավելվածը հասանելի է միայն ԱՄՆ-ում, սակայն ավելի ուշ այն կներկայացվի նաեւ այլ երկրներում: Հավելվածն անվճար է, բայց ChatGPT Plus-ի վճարովի բաժանորդագրություն կարելի է գնել ամսական 20 դոլարով: