16:06 | 17.05.23 | Նորություններ | 5672
Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագրով մինչեւ 2021 թվականը Բերդավանում տեղադրվել է 440 LED-լուսարձակ:
Էներգախնայող համակարգի ներդրման արդյունքում լուսավորել է 15 կմ ճանապարհահատված: 2022 թվականին էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 65-ով՝ ընդհանուր առմամբ լուսավորելով ճանապարհի 2,3 կմ երկարությամբ հատված: Միայն փողոցների լուսավորության ծրագրով, 2016-2022 թվականներին տեղադրվել է 505 LED-լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 17,3 կմ երկարությամբ ճանապարհ: Վերջին ծրագրից հետո Բերդավանն արտաքին լուսավորության խնդիր գրեթե չունի: Ծրագրերի իրականացման ընթացքում իր ներդրումն է ունեցել նաեւ Նոյեմբերյանի համայնքապետարանը:
«Բերդավանում համոզված են, որ ենթակառուցվածքների զարգացումն ու տարբեր ծրագրերի իրականացումը թույլ կտա հնարավորինս մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը: Իսկ համաչափ զարգացման հեռանկարը կնպաստի երիտասարդների ներուժը ծննդավայրում օգտագործելու հնարավորությանը»,- ասված է ընկերության հաղորդագրությունում։
Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ: LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ծառայում են անհամեմատ ավելի երկար եւ սպառում 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: