14:24 | 17.05.23 | Նորություններ | 1816

    Սամսունգ ինովացիոն կամպուսն ընդունում է հայտեր

    Մեկնարկել է Սամսունգ ինովացիոն կամպուսի «Բջջային հավելվածների մշակում Java ծրագրավորման լեզվով» կրթական ծրագրի երկրորդ՝ 2023-2024 ուսումնական տարվա մասնակիցների հայտերի ընդունելությունը:

    Ծրագրին կարող են դիմել տեխնոլոգիաներով հետաքրքրված եւ մաթեմատիկայի լավ իմացությամբ 14-16 տարեկան պատանիներ: Հարկավոր է տիրապետել առնվազն մեկ ծրագրավորման լեզվի՝ պայմանական եւ ցիկլային կառուցվածքների մակարդակով:

    Ծրագրի տեւողությունը մեկ տարի է։ Դասերն անցկացվելու են UWC Դիլիջանի դպրոցում՝ «Սամսունգի» ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում, շաբաթ կամ կիրակի օրերին: Ապահովվելու է տրանսպորտ Երեւանից, Վանաձորից եւ Գյումրիից:

    Դիմելու համար պետք է գրանցվել եւ առցանց հայտ ներկայացնել այստեղ։ Վերջնաժամկետը հունիսի 1-ն է: Դասընթացը կմեկնարկի սեպտեմբերին: