17:06 | 15.05.23 | Նորություններ | 1323
OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը պատրաստվում է 100 միլիոն դոլար ներգրավել կրիպտո ստարտափի համար, որը հավաքում է աչքի կենսաչափական տվյալները՝ ինքնությունը պարզելու համար։
OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը անցել է բանակցությունների «վերջնական փուլ»՝ 100 միլիոն դոլար հավաքելու Worldcoin ստարտափի համար, հայտնում է FT-ն։
Worldcoin-ը 2021 թվականին հավաքել է 25 միլիոն դոլար՝ Andreessen Horowitz-ից, Coinbase Global-ից, Khosla Ventures-ից, Day One Ventures-ից եւ LinkedIn-ի հիմնադիր Ռիդ Հոֆմանից:
Ալթմանը հիմնել է Worldcoin-ը 2019 թվականին իր գործընկերներ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Տեսական ֆիզիկայի ամբիոնի նախկին ուսանող Ալեքսանդր Բլանիայիեւ Մաքս Նովենդստերի հետ: Վերջինս աշխատել է Bridgewater Associates ներդրումային ընկերությունում եւ Wave ֆինտեխ ստարտափում։
Ընկերության ղեկավարության խոսքով՝ լուծելու են երկու խնդիր, որոնք առաջացել են AI-ի արագ զարգացումից․ մարդկանց բոտերից տարբերելն ու հիմնական եկամտի ձեւ առաջարկելը, ինչը կարող է մեղմել կրճատումների ազդեցությունը՝ AI-ի ներդրմամբ պայմանավորված:
Worldcoin-ը պատրաստվում է օգտագործել ծիածանաթաղանթի սքանավորման տեխնոլոգիան՝ ստեղծելու ինքնության համաշխարհային համակարգ: Օգտատերը ներբեռնում է հավելվածը եւ աչքը սքանավորում օպտիկական համակարգով ներկառուցված հատուկ «գնդակ» սարքով։ Թե որտեղ եւ ինչպես հնարավոր կլինի գտնել սարքը, չի նշում։