11:49 | 03.05.23 | Նորություններ | 1880

Հայկական Prelaunch.com հարթակը Product Hunt-ում է

Հայկական Prelaunch.com հարթակը տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում է եւ պայքարում է օրվա #1 պրոդուկտ դառնալու համար։

Prelaunch.com-ն օգնում է կանխատեսել պրոդուկտի գործարկման հաջողությունը դեռեւս գաղափարի ու նախագծման փուլում։ Prelaunch-ը վերլուծում է հաճախորդների տվյալները եւ տալիս հուսալի պատկերացումներ արտադրանքի կատարողականի վերաբերյալ: Հարթակն արդեն հասցրել է մեծաթիվ գրանցումներ ու այցելություններ ունենալ։ Նաեւ ներգրավվել է 1,5 մլն դոլար հայկական ներդրումային ֆոնդերից:

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։



Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։