14:18 | 20.04.23 | Նորություններ | 2301

ARLOOPA-ն Google Play-ում հատել է 6 միլիոն ներբեռնումների շեմը

Լրացված եւ վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայաստանյան ARLOOPA ընկերության համանուն հավելվածի օրգանիկ ներբեռնումների թիվը Google Play-ում հասել է 6 միլիոնի։

«Մենք չէինք կարող հասնել սրան առանց մեր հրաշալի օգտատերերի եւ նրանց աջակցության: Շնորհակալություն բոլորիդ մեր արտադրանքին հավատալու եւ այս անհավատալի նվաճմանը հասնելու համար:

Մենք խոստանում ենք շարունակել կատարելագործվել եւ ապահովել հնարավոր լավագույն փորձառությունը»,- նշված է ընկերության հայտարարությունում։