17:07 | 04.04.23 | Նորություններ | 1729
Ապրիլի 1-ին կայացել է արդեն 4-րդ Bridging the success. IMG/RMG Demo Day-ը:
Իրենց իրականացրած աշխատանքների, հաջողությունների եւ ապագա ծրագրերի մասին գործարար ներկայացումներով հանդես են եկել Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի հաղթող ընկերություններից մի քանիսը:
Ընկերությունների մասնակցությամբ կայացել է պանելային քննարկում՝ «Նորարարության եւ աճի խթանում. տարածաշրջանային ստարտափների հզորացում» թեմայով: Պանելային քննարկմանը հատուկ ընդգծվել է միջազգային փորձի ներգրավման եւ Հայաստանում վերազգային ստարտափներ ստեղծելու կարեւորության մասին:
Միջոցառման մասնակիցների քվեարկության արդյունքում «Ամենատպավորիչ գործարար ներկայացում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Farm-Fresh թիմը:
Հանդիպման վերջում մասնակիցները շփվելու, նոր ծանոթություններ ու բիզնես կապեր ձեռք բերելու հնարավորություն են ունեցել:
Միջոցառումների այս շարքն անցկացվում է ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի «Առեւտրի խթանման եւ որակի ենթակառուցվածքի» ծրագրի ներքո «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող Համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի շրջանակում։