14:20 | 04.04.23 | Նորություններ | 1217
Հայ հիմնադիրներ ունեցող Saasyan ընկերությունը ստացել է Amazon Web Services-ի ամպային նորարարության մրցանակը՝ AI-ով ուսանողների առցանց անվտանգությունն ապահովող լուծման համար։
Saasyan-ը դպրոցներին հնարավորություն է տալիս լուծել առցանց անվտանգության եւ բարեկեցության խնդիրները, ինչպիսիք են կիբերհարձակումը, ինքնավնասումը, առցանց բռնության տարբեր դրսեւորումները, սպառնալիքները՝ ծանուցումների, առցանց գործունեության հաշվետվությունների, վերլուծությունների ու ճկուն վերահսկման միջոցով։
«Մեզ համար պատիվ է ստանալ այս նորարարության մրցանակը: Շնորհակալություն ենք հայտնում AWS-ին ճանաչման համար եւ ոգեւորված եմ ընդունելու այս մրցանակը: Մեր առաքելությունը նոր է սկսվել», - նշել է Saasyan-ի գործադիր տնօրեն Սիդնի Մինասյանը։
Saasyan-ի AI-ի վրա հիմնված, ամպային տեխնոլոգիաներով աշխատող լուծումը տարածվել է Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի ավելի քան 700 պետական եւ մասնավոր դպրոցում, այն սպասարկում է ավելի քան 400 հազար աշակերտի։