11:52 | 30.03.23 | Նորություններ | 1566

Formula VC-ն ներդրում է կատարել 10Web-ում

Formula VC-ն վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել 10Web ստարտափում։ Formula VC-ն ընդհանուր առմամբ 2,2 միլիոն դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում, սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում 13-րդ ստարտափն է։

Ավելի վաղ 10Web-ը հայտարարել էր WordPress-ի համար AI օգնական գործարկելու մասին։ Նոր գործիքի օգնությամբ հնարավոր է WordPress-ում SEO-ի համար բովանդակություն ստեղծել եւ շտկումներ կատարել:

«Մեզ համար կարեւոր է աջակցել աճի պոտենցիալ ունեցող թիմերին։ Վստահ ենք, որ 10Web- հաջողությունների մասին դեռ շատ կլսենք»,- նշել է Formula VC-ի համահիմնադիր, գործընկեր Կարեն Վարդանյանը։

10Web-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Այն արհեստական բանականության օգնությամբ ավտոմատացնում է վեբ կայքերի ստեղծումը, հոսթինգը եւ արագության օպտիմիզացիայի աշխատանքները։