17:42 | 29.03.23 | Նորություններ | 4759
«FutureTech» համաժողովի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության միջեւ ստորագրվել է համագործակցության Հուշագիր:
Կարեւորելով Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC-ի հետ համագործակցությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ այն եւս մեկ կարեւոր քայլ է՝ ուղղված Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը։
«Համագործակցության հիմքում ՀՀ տնտեսական միջավայրում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային գործառույթների զարգացումն է, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների տեխնիկական հագեցվածության բարելավումն ու գործարար հարաբերությունների ակտիվացումը:
Հուշագիրը հնարավորություն կտա նպաստելու Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքի դինամիկ զարգացմանը։ Բացի այդ, հայաստանյան շուկայում գործունեություն ծավալող ընկերությունները կկարողանան Apple ապրանքանիշի սարքերը ձեռք բերել բացառիկ արժեքով, հին սարքերը փոխարինել նորով»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը:
ASBC-ի գլխավոր տնօրեն Միքայել Գրիգորյանը իր հերթին նշել է, որ Apple-ի պրոդուկտները եւ ծառայություններն ավելի լայն հնարավորություններով, մասշտաբներով եւ շահավետ արժեքներով հասանելի կլինեն հայաստանյան շուկայում։