Արսեն Բաղդասարյանը
18:06 | 13.03.23 | Նորություններ | 1942
Դիջիթեք 2022-ին DataArt ընկերությունն ինտերակտիվ ու խաղային ձեւաչափով ներկայացնում էր իր կորպորատիվ մշակույթն ու աշխատաոճը։ DataArt-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Բաղդասարյանը iTel.am-ին պատմել է Հայաստանում որակյալ մասնագետների պակասի, ուսուցչի դերի բարձրացման կարեւորության, DataArt-ի կորպորատիվ մշակույթի մասին։
Որակյալ մասնագետների պակասն ու համակարգային լուծումները
Պետական ու մասնավոր հատվածի համագործակցություն այս ուղղությամբ կա, աշխատանքներ տարվում են, սակայն դրանք բավարար արդյունք չեն ապահովում:
Սա համալիր խնդիր է ու այն լուծելու համար պետք է հետեւողական մի շարք հարցեր լուծել՝ հարկային ռեժիմների վերանայումից մինչեւ արտասահմանից ժամանած մասնագետներին երկրում պահելը։ Կարեւոր է նաեւ Հայաստանի համաչափ զարգացումը, որ ամեն ինչ կենտրոնացած չլինի միայն Երեւանում:
Վերջին տարվա պատկերը ցույց է տալիս, որ մենք պատրաստ չէինք ՏՏ-մասնագետների հոսքին։ Չունենալով մշակված համակարգեր ու ենթակառուցվածքներ՝ շատերին չկարողացանք պահել Հայաստանում ու նրանք գնացին այլ երկրներ։
Ուսուցչի դերի բարձրացման կարեւորությունը
Նախեւառաջ, պետք է ուսման ու ուսուցչի դերը բարձրացնել մեր երկրում։
Աբսուրդ է, երբ դասախոսը, որը ծրագրավորման լեզու է դասավանդում, ստանում է 500 անգամ պակաս գումար, քանի իր ուսանողներից ոմանք, որոնք փորձնակ են արտասահմանյան ընկերությունում: Իհարկե, գումարը չէ ուսուցչի միակ մոտիվացիան, բայց նա պետք է արժանապատիվ վարձատրվի:
DataArt-ի ծրագրերը մասնագետների պատրաստման ուղղությամբ
DataArt-ը բավականին մեծ պատմություն ունեցող կազմակերպություն է։ 1000-ից ավել ձեռնարկ ունենք, որոնց միջոցով մեր մասնագետները կարող են բարելավել իրենց մասնագիտական կրթությունը, ինչպես նաեւ լրացուցիչ որակավորում ստանալ։
Արսեն Բաղդասարյանը