11:55 | 06.03.23 | Նորություններ | 1543

Հայաստանում Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի

Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF) 2024 թվականի մարտին Հայաստանում կիրականացնի Մարսի հետազոտությունների AMADEE-24  սիմուլյացիան։

OeWF տնօրեն Գերնոտ Գրյոմերի խոսքով՝ մեկ ամսով Հայաստանը կլինի Մարսի հետազոտության կենտրոնը։ Սա արդեն նմանատիպ 14-րդ մոդելավորումն է։ Առաքելությունների ընթացքում կատարվում են նյութերի փորձարկումներ, անալիզներ եւ համակարգերի թերությունների որոնում։

Հայաստանում մարզումները տեղի կունենան ժայռոտ բարձր սարահարթում։ Առաքելության անձնակազմն արդեն հայտնի է. 2 կին եւ 4 տղամարդ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից։

Սիմուլյացիայի ընթացքում հայտնաբերված յուրաքանչյուր վրիպակ նշանակում է մեկ պակաս խոցելիություն տիեզերքում, որտեղ այն կարող է վտանգավոր լինել կյանքի համար: