18:03 | 03.03.23 | Նորություններ | 2322
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ Ամազոն Վեբ Սերվիսը (Amazon Web Services (AWS)) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով պետության տեխնոլոգիական ենթակառուցվածքը կարդիականացվի եւ ամպային ծառայությունների ներդրումը կարագացվի Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածներում։
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը եւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Այս հուշագրով նոր համագործակցության հիմք ենք դրել: Մենք հավատում ենք ամպային հաշվողականության փոխակերպող ուժին, որը կբերի տնտեսական աճ, նորարարության թռիչքաձեւ զարգացում եւ բարձրորակ հանրային ծառայությունների մատուցում` ի շահ ՀՀ քաղաքացիների։ Այս հուշագրով մեր ընդհանուր պարտավորություններն օրինակելի նախադեպ են թվային վստահության ձեւավորման եւ ազգային մրցունակության բարձրացման համար»,- ասել է ՀՀ ԲՏԱ Ռոբերտ Խաչատրյանը։
«Հայաստանը թեւակոխում է նորարարության նոր դարաշրջան, որտեղ ձեռնարկատերերը եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կիսում են ժամանակակից թվային հասարակության տեսլականը: Մենք ուրախ ենք, որ ստորագրել ենք այս Փոխըմբռնման հուշագիրը Հայաստանի կառավարության հետ եւ ակնկալում ենք աջակցել այս տեսլականին այնպիսի նախաձեռնություններով, որոնք կխթանեն նորարարությունը, կնպաստեն թվային տնտեսության զարգացմանը, կաջակցեն հին ՏՏ համակարգերի արդիականացմանը եւ ապագա սերունդների թվային հմտությունների զարգացմանը»,-նշել է AWS-ի գլոբալ հանրային հատվածի փոխնախագահ Մաքս Փեթերսոնը:
Առանձնակի կարեւորվում է ամպային տեխնոլոգիաների ներդրման աջակցությունը տեխնոլոգիական ստարտափների եւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ օգնելով նրանց մի շարք ծրագրերով, ապահովելով AWS մասնագետների եւ փորձագետների գլոբալ համայնք մուտք գործելու հնարավորություն` անհատական կորպորատիվ պլատֆորմներ եւ ամպային միգրացիայի ճանապարհային քարտեզներ մշակելու համար։