11:10 | 03.03.23 | Նորություններ | 1771
Հայաստանում հիմնադրված EasyDMARC-ը Finances Online-ի կողմից արժանացել է Փորձագետների ընտրություն (Expert’s Choice) եւ Օգտատերերի հրաշալի փորձ 2023 (Great User Experience 2023) մրցանակների։
EasyDMARC-ի ամպային լուծումների վրա հիմնված համակարգը հատուկ վերահսկում է էլ. փոստի վրա հնարավոր ցանկացած սպառնալիքները, ներառյալ ֆիշինգը, կեղծումները եւ սպամը։ Ինչպես նաեւ, օգնում է դադարեցնել ցանկացած ֆինանսական, տվյալների եւ, ի վերջո, հաճախորդների կորուստներն ու արտահոսքը:
EasyDMARC-ին վստահում են Ferrari, Panasonic ընկերությունները, Թել Ավիվի ֆոնդային բորսան, SimilarWeb-ը եւ 30,000-ից ավելի այլ հաստատություն աշխարհի ավելի քան 130 երկրում: 2022-ին EasyDMARC-ը ներգրավել է 2,3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում սաղմնային փուլում՝ Acrobator Ventures-ի գլխավորությամբ:
FinancesOnline-ը հեղինակավոր հարթակ է SaaS/B2B ծրագրային ապահովման եւ ֆինանսական ապրանքների ակնարկների համար: Այն տրամադրում է ծրագրային ապահովումների ակնարկների լայն բազա, որը պատրաստված է ինչպես փորձագետների, այնպես էլ իրական օգտագործողների կողմից արձագանքների հիման վրա՝ օգնելու ձեռնարկություններին հեշտությամբ գտնել լավագույն ծրագրային լուծումներն աշխարհում: