15:45 | 01.03.23 | Նորություններ | 1732
Աշխարհում առաջին անգամ այս տարի կնշվի «Համընդհանուր ընդունման օրը»՝ «Ինտերնետը՝ բոլորի համար» խորագրով։
Հայաստանն ավելի քան 40 երկրից ընտրվել է որպես տարածաշրջանային համաժողովը հրավիրող երկիր՝ խաղաղօվկիանոսյան եւ ասիական տարածաշրջանի համար։
«Համընդհանուր ընդունում» շարժման նպատակն ազգային տառերով դոմենները եւ էլ. փոստերը համաշխարհային մակարդակում տեխնիկապես ընդունելի եւ գործարկելի դարձնելն է։
Այսպիսով, ինտերնետը ու ազգային դոմեններով, օրինակ, .հայ, .中国 (Չինաստան), .срб (Սերբիա) կամ .ලංකා (Լանկա) էլ-փոստերը հասանելի եւ մատչելի կդառնան բոլորի համար։ Նրանք, ովքեր տիրապետում են միայն ազգային լեզվին, չեն տիրապետում անգլերենին կամ լատինատառին, նույնպես կկարողանան հաղորդակցվել ինտերնետում։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն (ISOC Armenia), որպես .հայ եւ .am դոմենային անունները կառավարող կազմակերպություն, ստանձնել է Հայաստանում շարժումն առաջ տանելու գործը։ ISOC-ը, համաշխարհային շարժումը նախաձեռնած Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ի հետ համագործակցությամբ, Երեւանում մարտի 28-ին կհրավիրի միջազգային համաժողով։
Հայաստանում ազգային տառերով .հայ դոմենային տիրույթի զարգացման, այդ դոմենով գրանցված կայքերի համար էլեկտրոնային փոստի գործարկման աշխատանքներն արդեն սկսվել են։ «Ինտերնետ հանություն» ՀԿ-ն միջազգային համաժողովում կներկայացնի հայատառ .հայ դոմենի ընդունման եւ լիովին հայատառ էլ-փոստերի (օրինակ՝ հայատառ@էլհասցե.հայ) գործարկման հնարավորությունը։
Տարածաշրջանային համաժողովը կհյուրընկալի պատվիրակներ այլ երկներից։