13:10 | 01.03.23 | Նորություններ | 1275

Հայկական Cloudchipr-ն ընդունվել է Y Combinator աքսելերատոր

Հայկական Cloudchipr-ը, որը մշակել է ամպային ծախսերի կրճատման, կառավարման եւ ավտոմատացման հարթակ, ընդունվել է Y Combinator աքսելերատոր եւ ներկայացվել է YC-ի կայքում:

«Cloudchipr-ը AWS որակավորված SaaS հարթակ է, որն ապահովում է հզոր գործիքների փաթեթ՝ ծախսերը հետեւելու, ռեսուրսների կառավարման եւ ավտոմատացման համար: Այն պարզեցնում է ամպային գործառնությունները, ծրագրային աշխատանքային հոսքերը՝ միաժամանակ տալով ֆինանսական տեսանելիություն, կանխատեսելիություն եւ վերահսկողություն»,- ասվում է YC-ի նկարագրությունում:

YC-ի կայքում ընկերության հիմնադիրներ Աշոտն ու Սուրենը պատմել են իրենց փորձի ու հնարավորությունների մասին, ինչպես նաեւ ներկայացրել դեմո տեսանյութ, որում մանրամասն ցուցադրված է գործնականում նրանց մշակած լուծումը։  



Ավելի վաղ հայտնել էինք SmartGateVC-ի կողմից Cloudchipr-ում նախասաղմնային փուլի ներդրման մասին։