17:10 | 24.02.23 | Նորություններ | 1661

Հայ հիմնադիրներ ունեցող Empy-ն Product Hunt-ում է

Հայ հիմնադիրներ ունեցող Empy AI-ը գործարկվել է տեխնոլոգիական նոր ապրանքներ ներկայացնող Product Hunt հարթակում:

Empy.ai-ն արհեստական բանականությամբ օժտված չատբոտ է, որը խթանում է կարեկցանքը Slack աշխատանքային միջավայրում՝ կանխելու կոնֆլիկտներն ու թյուրիմացությունները։

Աշխատավայրում կոնֆլիկտները կարող են վնասել աշխատակիցներին եւ բիզնեսին: Ոչ բռնի հաղորդակցության (NVC) շրջանակի միջոցով Empy-ն օգնում է ավելի արդյունավետ եւ առողջ հաղորդակցվել՝ վերլուծելով տեքստը, տարանջատելով գնահատականները դիտարկումներից եւ վերափոխելով հաղորդագրությունները ավելի էմպատիկ ձեւով: Սա բաց եւ թափանցիկ տարածք է ստեղծում, որը խրախուսում է բոլորին հասկացված եւ լսված զգալ: Այն նաեւ խորը վերլուծություններ է տրամադրում մենեջերներին թիմի մենթալ առողջության, այրման գնահատման վերաբերյալ։

Պրոդուկտի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ։



Product Hunt-ն օգնում է ծրագրային ապահովմամբ զբաղվող կազմակերպություններին բարելավել հաշվարկի գործընթացն ու հաջողությամբ իրականացնել նախագծերը։