15:12 | 24.02.23 | Նորություններ | 1702

#TalkAround․ Դիզայն համակարգերի դերը պրոդուկտ մշակելիս

Փետրվարի 23-ին BANA Angels-ի նախաձեռնությամբ կայացել է #TalkAround քննարկումը, որը կրում էր “The Importance of Design Systems in Product Development” խորագիրը։

Միջոցառման առաջին հատվածում Hoory-ի գլխավոր դիզայներ Ռոբերտ Բզդիգյանը ներկայացրել է “How to Develop design systems for enhancing the efficiency of product delivery” թեման։

Հաջորդիվ տեղի է ունեցել “The Importance of Design Systems in Product Development” թեմայով քննարկումը, որը վարել է Ռոբերտ Բզդիգյանը։ Պանելային քննարկման խոսնակներն էին Խաչատուր Վիրաբյանը (Stylebit), Էդուարդ Համբարձումյանը (Krisp), Իշխան Ադամյանը (TalkDesk) եւ Կարապետ Գումջիբաշյանը (Krisp):

Մասնակիցները քննարկել են դիզայն համակարգերի ազդեցությունը պրոդուկտի մշակման տարբեր գործընթացների վրա, ինչպես նաեւ օրինակներ բերել սեփական փորձից:

Սա BANA Angels-ի թվով 5-րդ #TalkAround ձեւաչափով քննարկումն էր։ #TalkAround-ի նպատակն է վերհանել եւ քննարկել տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի արդի խնդիրներն ու մարտահրավերները։