11:34 | 13.02.23 | Նորություններ | 1242

Opera բրաուզերում կներդրվի ChatGPT չատբոտը

Opera-ն փորձարկում է ChatGPT չատբոտի միջոցով բրաուզերում բացված էջերին նշումներ անելու հնարավորությունը, գրում է The Verge-ը։

Ընկերությունը հույս ունի, որ այս կերպ կկարողանա պարզեցնել մեծ քանակությամբ բովանդակության սպառումը, որն օրեցօր ավելի ու ավելի է մեծանում, այդ թվում՝ AI գեներատորների շնորհիվ։

Ընկերությունը փորձարկում է նոր «կրճատում» գործառույթը, որն ապահովում է ձեր կարդացած հոդվածի կամ վեբ էջի ամփոփագիրը: Այն սեղմելուց հետո ձախ կողմում կբացվի կողային վահանակ, որում բոտը կետ առ կետ վերապատմելու է ցանկալի նյութի պարունակությունը։ Opera-ն գրում է, որ հնարավոր կլինի սեղմագրել ցանկացած վեբ էջ։

Թե երբ է Opera-ն նախատեսում ավարտել թեստավորումը եւ թողարկել թարմացված բրաուզերը, հայտնի չէ: Ընկերությունից նշել են, որ կարող են ավելացնել այլ «AI ծառայություններ», ինչպես նաեւ մշակել սեփական «խելացի» պրոդուկտները, սակայն մանրամասներ դեռ չեն հրապարակում:

Նշենք, որ 2022 թվականի երրորդ եռամսյակում բրաուզերի ամսական ակտիվ օգտատերերի թիմը կազմել է 321 միլիոն մարդ։